Անտուան դե Սենտ Էկզյուպերի - «Աղոթք»

Անտուան դե Սենտ Էկզյուպերի — «Աղոթք»

«Աղոթք»

Աստված իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար:

Սովերեցրու՛ ինձ փոքրիկ քայլերի արվեստին:

Դարձրու՛ ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն:

Սովորեցրու՛ ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը:

Նվիրի՛ր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:

Խնդրում եմ քեզանից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը` օրվա ընթացքում, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:

Օգնի՛ր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո’չ անցյալի, և ո’չ էլ ապագայի մասին երազանքները:

Օգնի՛ր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը:

Պահպանի՛ր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի:

Տու՛ր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:

Հիշեցրու՛ ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:

Անհրաժեշտ պահին ուղարկի՛ր ինչ-որ մեկին ինձ մոտ, ով քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով:

Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այդ դեպքում տու՛ր ինձ համբերություն:

Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք:

Թույլ տու՛ր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի և քնքուշ այդ նվերին:

Դարձրո՛ւ ինձ մարդ` ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են:

Պահպանի՛ր ինձ այն վախից, որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում:

Տու՛ր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ:

Եվ խնդրում եմ նորից` սովորեցրու՛ ինձ փոքրիկ քայլերի արվեստը:

the-little-prince-teaser-trailer-japanese

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*

code

Pin It on Pinterest

Поделитесь если понравилось!

Пусть Ваши друзья тоже узнают!