Black Ivory . . . Աշխարհի ամենաթանկ Սուրճը

Black Ivory . . . Աշխարհի ամենաթանկ Սուրճը

Մալդիվներում և Թաիլանդում պրեմիում կարգի հյուրանոցներում առավոտյան սուրճը պատրաստում են դեռ նախորդ օրվանից: Աշխարհում ամենաթանկ խմիչքներից մեկը՝ Black Ivory Coffee-ն, որն արժե ավելի քան 1000 դոլար (1 կիլոգրամը), պատրաստում են փղերի կղանքից հավաքված հատիկներից: Հենց շնորհիվ այդ կենդանու ստամոքսահյութում անցած վերամշակման՝ սուրճը ստանում է բացառիկ փափուկ համ,- հաղորդում է Foodbeast-ը:

«Մարսողության ընթացքում փղի ստամոքսում առաջացող ֆերմենտները քայքայում են հատիկներում պարունակվող պրոտեինը, որը սուրճի դառնության գլխավոր պատճառն է: Այսպիսով, որքան քիչ է պրոտեինը, այնքան քիչ է մնում դառը համը»,- ասվում է հյուրանոցներից մեկի մամուլի հաղորդագրության մեջ: 

Սկզբում փղերին կերակրում են «Արաբիկա» տեսակի սուրճի հատիկներով: Անցնելով կենդանու կերակրափողով՝ սուրճը զրկվում է պրոտեիններից և դառնությունից: Այնուհետև բնական ճանապարհով դրանք ընկնում են գետնին, իսկ հետո հավաքվում են, լվացվում և մաքրվում, որից հետո պատրաստված սուրճը մատուցվում է հանգստացողներին:

Հյուրանոցների հաճախորդների խոսքերով՝ Black Ivory-ն իսկապես անսպասելի հաճելի համ ունի:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*

code

Pin It on Pinterest

Поделитесь если понравилось!

Пусть Ваши друзья тоже узнают!