Էթիկետ. Էթիկետի ժամանակակից կանոնները

Էթիկետ. Էթիկետի ժամանակակից կանոնները

«էթիկետ» բառը կիրառելի է դարձել 17-րդ դարում միայն: Եվ ահա թե ինչպես. Ֆրանսիայում Լյուդովիկոս 14-րդի գահակալման շրջանում, մի անգամ, թագավորական ընդունելության ժամանակ, հյուրերին բաժանվել են հատուկ քարտեր, որոնց վրա գրված են եղել վարքագծի մի քանի ընդունելի կանոններ: Սրանց ֆրանսիական անվանումից էլ հենց ծագել է «էթիկետ» բառը և հետագայում տարածվելով ու մուտք գործելով այլ լեզուների մեջ՝ դարձել միջազգային:

Համարվում է, որ ժամանակակից էթիկետը ժառանգել է բոլոր ժամանակների բոլոր ժողովուրդների վարքի լավագույն դրսեւորումները: Սակայն անհրաժեշտ է հիշել էթիկետի պահանջների հարաբերականության մասին. Դրանց հետևելու պայմանները կախված են վայրից, ժամանակից և հանգամանքներից, քանի որ հաճախ որևէ տեղ կիրառվող նորմերը բոլորովին անընդունելի են այլ վայրում:

Հետևյալ պարզ կանոնները պետք է բոլորը իմանան և հետևեն դրանց.

1. Զբոսնելիս տղամարդը պարտավոր է կնոջ ձախ կողմով քայլել.

ընդամենը 200-300 տարի առաջ տղամարդկանց մոտ կար ընդունված մի կանոն՝ ձախ կողմում զենք կրել՝ սուր, դանակ, դաշույն: Եվ որպեսզի զենքը կնոջը չվնասի, տղամարդը կանգնում էր կնոջ ձախ կողմում: Հիմա առօրյայում այսպիսի դեպք գրեթե հնարավոր չէ, սակայն ավանդույթը մնացել է:

2. Երբեք հյուր մի գնացեք առանց հրավերի:

Եթե ձեզ այցելել են առանց զգուշացման, դուք կարող եք ձեզ թույլ տալ լինել տան հագուստներով կամ օրինակ` խալաթով: Մի բրիտանացի կին ասում էր, որ եթե իրեն այցելում էր ինչ-որ անկոչ հյուր, ապա նա անմիջապես հագնում էր վերարկուն, վերցնում էր անձրևանոցը և նոր միայն բացում էր դուռը: Այնուհետև եթե հյուրը հաճելի մարդ էր լինում, նա ասում էր, որ հենց նոր է վերադարձել զբոսանքից, իսկ եթե այնքան էլ հաճելի չէր լինում, ապա ասում էր. «Օ, ինչ ափսոս, ես պետք է գնամ»:

3. Պայուսակը չի կարելի դնել ոտքերին կամ աթոռին: 

Եթե փոքրիկ պայուսակ-կլատչ է, ապա այն կարող եք նույնիսկ դնել սեղանին, եթե մեծ պայուսակ է, ապա կախեք այն աթոռից կամ դրեք հատակին:

4. Տղամարդը չպետք է կրի կանացի պայուսակ:

5. Տան հագուստը նույնպես պետք է լինի նորմալ տեսքի: Միշտ պետք է լինել կոկիկ:

6. Երբ ձեր երեխան արդեն ունենում է իր անձնական սենյակը՝ ներս մտնելուց առաջ թակեք դուռը:

7. Ձեզ վրա առկա զարդարանքի ընդհանուր քանակը չպետք է գերազանցի 13-ը՝ տվյալ թվի մեջ մտնում են նաև կոճակների քանակը:

8. Եթե դուք հրավիրում եք ռեստորան, ապա ինքներդ պետք է հաշիվը վճարել:

9. Զրույցների ժամանակ պետք չէ խոսել գումարի, առողջության, կրոնի կամ քաղաքականության մասին:

10. 12 տարեկան լրացած բոլոր անձանց պետք է դիմել «դուք»:

11. Բամբասել այն մարդու մասին ով բացակայում է՝ արգելվում է:

12. Երբ գնում եք կինո, թատրոն կամ համերգի պետք է անցնեք դեպի ձեր նստատեղերը միայն երեսով դեպի նստած մարդկանց:

13. Հասարակական վայրերում մի′ դրեք ձեր հեռախոսը կամ պլանշետը սեղանի վրա:

Եթե դուք դնում եք դրանք սեղանին, ապա կամա թե ակամա ցույց եք տալիս, թե ինչ կարևոր դեր ունի այդ սարքավորումը ձեր կյանքում և որքան քիչ է ձեզ հետաքրքրում ձեր շուրջը ծավալվող ձանձրալի խոսակցությունը:

14. Եթե դուք քայլում եք ինչ-որ մեկի հետ, և նա ճանապարհին բարևում է իր ծանոթներից մեկին, ով ձեզ ծանոթ չէ, ապապետք է բարևեք նաև դուք: 

15. Կոշիկները ՄԻՇՏ պետք է լինեն մաքուր:

16. Եթե ձեզ վիրավորել են, չարժե պատասխանել նման կոպտությամբ և առավել ևս` ձայն բարձրացնել ձեզ վիրավորած մարդու վրա: Մի իջեք նրա մակարդակին: Ժպտացեք և քաղաքավարի հեռացեք անդաստիարակ զրուցակցից:

17. Վարորդները պետք է հիշեն այն մասին, որ անցորդների վրա սառնասրտորեն ցեխաջուր շփելը սարսափելի անքաղաքավարություն է:

18. Կանայք սրահների, բնակարանների ներսում կարող են չհանել եզրավոր գլխարկը և ձեռնոցները,սակայն պետք է հանեն մորթե կամ աղվամորթե, կտորե գլխարկները և թաթպանները:

19. Օծանելիքների օգտագործման ժամանակ կա մեկ ոսկե կանոն. Չափավորությունը:

Եթե երեկոյան դուք զգում եք ձեր օծանելիքի բույրը, ապա իմացեք, որ մնացածն արդեն խեղդվել են այդ հոտից:

20. Դաստիարակված տղամարդը երբեք թույլ չի տա իրեն պատշաճ հարգանք չցուցաբերել կնոջ հանդեպ:

21. Կանանց ներկայությամբ տղամարդիկ ծխում են միայն նրանց թույլտվությամբ:

22. Դուք ով էլ որ լինեք` տնօրեն, ակադեմիկոս, ծեր կին կամ դպրոցական, մտնելով ինչ-որ սենյակ կամ սրահ, առաջինը բարևեք:

23. Մի ձգտեք վազել նորաձևության հետևից: Ավելի լավ է ունենալ ոչ նորաձև, սակայն լավ տեսք, քան` նորաձև ու վատ:

24. Եթե ներողություն խնդրելուց հետո դուք ներված եք, չարժե ևս մեկ անգամ վերադառնալ այդ վիրավորական թեմային և կրկին ներողության խնդրել: Պարզապես մի կրկնեք նույն սխալը:

25. Շատ բարձր ծիծաղելը, աղմուկով շփվելը, մարդկանց ուշադիր հետևելը վիրավորական է:

26. Մի մոռացել շնորհակալություն հայտնել մոտ մարդկանց, հարազատներին ու ընկերներին: 

Նրանց բարի արարքները և օգնություն առաջարկելու պատրաստակամությունը պարտավորություններ չեն նրանց կողմից, այլ ցանկություններ են, որոնք արժանի են շնորհակալության` ձեր կողմից:

 

Հայտնի ամերիկացի դերասան Ջեկ Նիկոլսոնի խոսքերը.       

Ես մեծ զգուշությամբ եմ վերաբերվում լավ վարքի կանոններին: Ինչպես փոխանցել ափսեն: Չբղավել մի սենյակից դեպի մյուսը, չբացել փակ դուռն առանց թակելու: Առաջ թողնել կնոջը: Այս բազմաթիվ պարզ կանոնների նպատակը կյանքն ավելի լավը դարձնելն է: Մենք չենք կարող ծնողների հետ ապրել մշտական վեճերի պայմաններում, դա հիմարություն է: Ես մանրակրկտորեն հետևում եմ վարքի կանոններին: Դա ինչ-որ աբստրակցիա չէ: Դա փոխադարձ հարգանքի բոլորին հայտնի լեզուն է:

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*

code

Pin It on Pinterest

Поделитесь если понравилось!

Пусть Ваши друзья тоже узнают!