հիասթափություն

Հիասթափություն․․․ Ինչու և ինչպես են հիասթափվում կանայք իրենց տղամարդկանցից և հակառակը

 

  Մարդը մարդու համար գայլ է: Յուրաքանչյուրն իր մասին է մտածում՝ անցնելով ուրիշների գլխի վրայով և չմտածելով նրանց զգացմունքների ու մտահոգությունների մասին:

  Հիասթափություն է, երբ մարդկանց ավելի լավն ես պատկերացնում քան նրանք իրականում կան: Հիասթափություն է, երբ որևէ մեկը կանգնում է ճանապարհիդ: Երբ շատ հարազատ մարդիկ հեռանում են քեզնից, քանի որ ձեր պատկերացրած հարաբերությունները չեն համընկնում: Հիասթափություն ես ապրում, երբ խառնվում են քո կյանքին ու չեն թողնում ապրես այնպես ինչպես դու ես ցանկանում, այլ` քեզ գրանցում են իրենց հերոսների ցուցակում, դու պարտավոր ես խաղալ ուրիշի կանոններով:

Անգամ հիասթափություն ես ապրում այն ժամանակ, երբ քեզ թեկուզ մի փոքրիկ հարցում անտեսում են: Կամ էլ վերջին պահին փոխում են պլանները ու դու նորից մնում ես միայնակ և ձեռնունայն… ու քո երազանքը նմանվում է ծովափի ավազին, որին ուր որ է կհարվածի ծովի ալիքը:

Հիասթափվում ես երբ քեզ չհասկացող մարդկանց պատճառով արցունքներդ գլորվում են երեսն ի վար… երբ ամենագեղեցիկ եղանակը քեզ համար ամպամած ու մշուշապատ է դառնում…

Ամեն դեպքում, յուրաքանչյուր հիասթափություն իր սպին է թողնում, քանի որ դառնում ես ավելի զգոն բայց նաև չհավատող… Ամեն հիասթափությունից հետո ավելի արագ ես «մեծանում»…

Տղամարդանց գրավելու կանանց «զենքերը» շատ են և դրանց շատերն են տիրապետում, սակայն երբեմն, դրան զուգահեռ, կանայք թույլ են տալիս այնպիսի սխալներ, որոնք էլ հիասթափեցնում են տղամարդկանց։

Իսկ որո՞նք են այդ սխալները…

Ահա թե ինչ են մտածում հայ տղամարդիկ.

Տիգրան Խ
Ինձ կարող է հիասթափեցնել դավաճանությունը և կտի պահվածքը։

Էդգար Ի
Կնոջ մեջ կարող է հիասթափեցնել ոչ կանացիությունը, անտարբերությունը սեփական արտաքինի հանդեպ, չխնամված լինելը։ Հիասթափեցնում է նաև այն, երբ կինը չի ունենում իր սեփական կարծիքը, ֆանատիզմն ու ցանկությունը։

Սմբատ Ղ
Շատ պատճառներ կարող եմ բերել, օրինակ դավաճանություն, սուտ և այլն։

Նարեկ Ս
Հիգիենայի կանոններին չհետևելը, հենց  աղջկանից տհաճ հոտ զգամ, միանգամից կհիասթափվեմ, դա ամենակարևորն է ինձ համար, հումորի զգացում չունենալու դեպքում կհիասթափվեմ։

Հարութ Ա
Հիասթափեցնում է լկտիությունը, վուլգարությունը, ամեն օր փաբերում ու ակումբներում լինելը, հարբելն ու սրա նրա հետևից ընկնելը: Մի քիչ, որ զուսպ լինեն, կարծում եմ, չի խանգարի մեր կանանց:

Տիրայր Մ
Մի դեպքում կարող եմ հիասթափվել, երբ սուտ խոսի: Այս  դեպքում էլ ոչ թե կհիասթափվեմ, այլ պարզապես հաշվի կառնեմ, որ ստելու հետ սեր ունի: Բայց, մեծ հաշվով, կնոջից չի կարելի հիասթափվել, քանզի կանայք են, որ գեղեցկացնում են աշխարհը:

Իսկ հոգեբան Ինա Ռոյզմանը ներկայացրել է, թե տղամարդկանց որ հատկանիշներն են բարկացնում և հիասթափեցնում կանանց։

Այսպիսով՝

• Կանանց իսկապես հիասթափեցնում է այն փաստը, որ հասուն և տարեց տղամարդիկ սիրավեպ են սկսում երիտասարդ աղջիկների հետ։

• Կանայք հիասթափվում են, երբ տղամարդիկ ցանկանում են լսեն, թե որքան յուրահատուկ և տարբերվող են իրենք։

• Ոչ մի կնոջ համար հաճելի չէ, երբ տղամարդը ուրիշների հետ (հիմնականում ընկերոջ) քննարկում է մեկ այլ կնոջ մասին։

• Ամեն մանրուքի պատճառով ագրեսիվ պահվածք ցուցաբերելը նույնպես տհաճ է կանանց։

Տղամարդիկ ոչ միշտ են սիրում նրան, ում գնահատում են, կանայք գնահատում են նրան ում սիրում են:

Սանյալ Դուբե 

Ամուսնացած տղամարդիկ ցանկալի հատկանիշներ համարում են աշխատունակությունը, տնտեսությունը ճիշտ կազմակերպելու կարողությունը և նրբանկատությունը իրենց խնդիրների հանդեպ: Գեղեցկության մասին ամուսնացած տղամարդիկ ավելի հազվադեպ են հիշում` ի տարբերություն ամուրիների, ովքեր կնոջ մեջ ամենից շատ գնահատում  են գեղեցկությունը, կանացիությունը, անհատականությունը և տղամարդուն ուրախացնելու կարողությունը:

Կանանց կարծիքները այս հարցում, բնականաբար, տարբերվում են:  Իրենք` կանայք իրենց մեջ ամենից շատ գնահատում են գեղեցկությունը, սեքսուալությունը, սեփական ոճն ու անհատականությունը:

Ներկայացվում  են մի քանի հայուհիների պատասխաններ, թե ինչից են հիասթափվում իրենք…

Լ Գ
Ինձ կարող է հիասթափեցնել չգնահատված լինելը։

Ծ Ա
Ինձ կարող է հիասթափեցնել մեծամտությունը, անտարբերությունը՝ մարդկանց, սեփական անձի կամ իրերի նկատմամբ, խոստումներ տալու և դրանք չպահելու սովորությունը, կարծում եմ խոստումներ տալ ընդհանրապես պետք չէ, իսկ դրանք խախտելը` ոչ տղամարդկային արարք:

Մ Վ
Ինչպես ասում են, տղամարդիկ հրեշտակներ չեն, բայց հրեշներից էլ չեն: Համենայն դեպս, որոշ հատկանիշներ նրանց երբեմն դարձնում են անտանելի: Տղամարդկանց մեջ առավել տհաճ, վանող հատկանիշներից մեկը` բայց ոչ միակը (ցավոք սրտի) տղամարդկային եսասիրությունն է:   

ԼՀ
Տղամարդու մեջ ինձ առաջին հերթին հիասթափեցնում է ժլատությունը։ Հիասթափվում են նաեւ սեփական անձի ու կարողությունների հանդեպ անինքնավստահ տղամարդկանցից։ Հիասթափեցնող են նաեւ «փուջ» խոսող, անիմաստ տեղն իրենց ցուցադրող, տղամարդիկ, քանի որ այդ հատկանիշները կայացած տղամարդուն բնորոշ չեն։    

ԱՄ
Տղամարդկանց մեջ  բնականաբար հիասթափեցնում է դավաճանությունը։


 

Երևի բոլորդ եք նկատել, թե ինչպիսի բազմանշանակ ժպիտ ու աշխուժություն է հայտնվում այն ժամանակ, երբ խոսք է բացվում մեր սիրելի կանանց մասին: Իսկապես ամեն գեղեցիկը աշխարհում ծնվել է կնոջ հանդեպ սիրուց:  

Հուսով ենք, որ այս նշումները օգտակար կլինեն մեր սիրելի  կանանց համար: Իսկ տղամարդիկ ամեն օր պիտի փորձեն կատարելագործել իրենց բնավորությունն ու փորձել ներդաշնակ ու ջերմ  հարաբերությունների մեջ  լինել կանանց հետ:
Հին ճշմարտություն է, որ «տղամարդն է կնոջը ԿԻՆ դարձնում»: Միայն իսկական տղամարդու հետ կինն իրեն լիարժեք կզգա:

Կյանքում, ըստ էության ոչինչ իդեալական չէ, սակայն մեզ համար կատարյալ, թանկ ու միշտ ցանկալի է դառնում այն անձնավորությունը, ում մենք սիրում ենք: Սիրեք և եղեք սիրված: 

 

 

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*

code

Pin It on Pinterest

Поделитесь если понравилось!

Пусть Ваши друзья тоже узнают!