ԽՆՁՈՐ: ԻՆՉՈԻ ՈՒՏԵԼ ԽՆՁՈՐ

ԽՆՁՈՐ: ԻՆՉՈԻ ՈՒՏԵԼ ԽՆՁՈՐ

Անգլիական հայտնի ասացվածքն ասում է. «Օրական մի խնձորը բավական է երբևէ բժշկի երես չտեսնելու համար» (An apple a day keeps a doctor away):

Խնձորենու հայրենիքը համարվում է Կենտրոնական Ասիան: Խնձորենու պտուղը՝ խնձորը հարուստ է նատրիումով, երկաթով, մոլիբդենով, ցինկով, բարիումով։ Այն հիմնականում օգտագործվում է թարմ վիճակում, շատերի սեղաններին աղանդերի անբաժան մասն է։

Խնձորում առկա վիտամինները՝ В1, В2, РР, Е, օգնում են հեռացնել հոգնածությունն ու սթրեսը: Խնձորում առկա է կալցիում, կալիում, ֆոսֆոր, յոդ, որոնք պաշտպանում են ճառագայթումից: Խնձորի 6 կորիզները կարող են փոխարինել մարդու համար օրվա ընթացքում անհրաժեշտ յոդի չափաբաժինը:

Օրգանիզմի վրա խնձորի ազդեցությունը արտահայտվում է մի քանի ուղղություններով.

  • Խնձորն օգտակար է քաղցկեղի դեմ: Այն կրճատում է բազում հիվանդությունների, մասնավորապես՝ ինֆարկտի եվ այլ սրտանոթային հիվանդությունների, շագանակագեղձի քաղցկեղի եվ այլ քաղցկեղային ուռուցքների, 2-րդ տիպի շաքարային դիաբետի, ասթմայի առաջացման հավանականությունը:
  • Խնձորը իջեցնում է խոլեստերինի մակարդակը:
  • Խնձորը լեղապարկի «պահապանն է»: Այն պաշտպանում են լեղապարկը լեղաքարերի առաջացումից:
  • Խնձորի մեջ եղած վիտամիններն ու մանրաթելերը թույլ չեն տալիս ճարպի կուտակվելուն` պաշտպանելով ավելորդ քաշից:
  • Խնձորը պաշտպանում է ատամները կարիեսից:
  • Շատ օգտակար է նաև խնձորի հյութը, հատկապես հիպերտոնիկ հիվանդների համար, քանի որ կարող է նվազեցնել արյան ճնշումը: Այն օրգանիզմից հեռացնում է ավելորդ աղը:
  • Խնձորը նաև բարելավում է մարսողական համակարգը: Թարմ քերած խնձորը լուծի դեմ պայքարի լավագույն միջոցն է:

Կալիումական աղերի շնորհիվ այն հանդիսանում է թեթև միզամուղ և շատ արդյունավետ ազդեցություն է ունենում երիկամային հիվանդությունների ժամանակ: Խնձորը խորհուրդ է տրվում պոդագրայով, միզաքարային հիվանդությամբ տառապող անձանց:

Խնձորն ավելի լավ է օգտագործել թարմ եվ չեփած վիճակում, սակայն թեթևակի ջերմամշակումից հետո էլ այն դեռեվս պահպանում է իր օգտակարությունը: Աշխատեք խնձորն ուտել կեղևով, քանի որ հենց կեղևի մեջ է խտացած պեկտինի եվ մյուս բջջաթելերի հիմնական մասը:

 ԽՆՁՈՐԸ  ԿՈՍՄԵՏՈԼՈԳԻԱՅՈՒՄ   

  • Ցանկացած խնձորի 2 կտոր դրեք մաշկի պրոբլեմային հատվածների վրա (հատկապես՝ աչքերի շուրջ) ու թողեք մոտ 15-20 րոպե: Խնձորի մեջ պարունակվող ֆերմենտներն ու պեկտինները արագ կվերացնեն այտուցվածությունը և կսպիտակեցնեն մաշկը:
  • Խնձորն անցկացրեք մանր քերիչով, ստացված խյուսը քսեք դեմքի մաշկին, թողեք մոտ 20 րոպե, որից հետո լվացեք նախ տաք, ապա սառը ջրով: Եթե Ձեր մաշկը չոր է, խյուսի մեջ կարող եք ավելացնել թթվասեր, բուսական յուղ, մեղր կամ ձվի դեղնուց: Իսկ եթե Ձեր մաշկը յուղոտ է, ապա խյուսի մեջ ավելացվում է ձվի սպիտակուց կամ կիտրոնի հյութ: Նման դիմակը հիանալի կերպով թարմացնում եվ սպիտակեցնում է մաշկը:
  • Եթե ուզում եք թարմացնել եվ երիտասարդացնել Ձեր մաշկը, ապա պատրաստեք հետեվյալ դիմակը. մաքրեք խնձորի կեղևն ու կորիզները, եփեք քիչ քանակությամբ կաթի մեջ և պատրաստեք խյուս: Այն տաք վիճակում քսեք դեմքի եվ պարանոցի մաշկին, թողեք 20 րոպե եվ լվացեք սենյակային ջերմաստիճանի ջրով:
  • Նույն ձևով պատրաստված խյուսը (խնձորը կաթով) շատ օգտակար է նաև շրթունքների ճաքճքվածության դեպքում: Այն հաստ շերտով քսում են ճեղքվածքի վրա, ծածկում անձեռոցիկով և թողնում մոտ 20 րոպե: Այս գործընթացը պետք է իրականացնել ամեն օր, մինչև ցանկալի արդյունքի հասնելը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*

code

Pin It on Pinterest

Поделитесь если понравилось!

Пусть Ваши друзья тоже узнают!