Շոկոլադ. Շոկոլադի օգտակարության մասին և Ի՞նչ կարող է ասել շոկոլադը ձեր բնավորության մասին

Շոկոլադ. Շոկոլադի օգտակարության մասին և Ի՞նչ կարող է ասել շոկոլադը ձեր բնավորության մասին

Շոկոլադը սննդամթերք է, որը ստացվում է կակաոյի ծառի փոշուց: Կակաոն տարածում է գտել հատկապես վերջին երեսնամյակում Մեխիկոյում, Կենտրոնական Ամերիկայում և հարավային Ամերիկայի հյուսիսային շրջաններում: Տեղեկությունները շոկոլդի մասին գալիս են դեռևս մ.թ.ա. 1100 թ.-ից: Ամերիկացիները շոկոլադի պատրաստման ձևը սովորել են ացտեկներից, որոնք այն պատրաստում էին շոկոլադի բնական դառը համով և անվանում շոկոլադի, որ իրենց լեզվով նշանակում էր դառը ջուր: Նրանք այն անվանում էին ջուր, քանի որ շոկոլադը պատրաստվում էր խմիչքի տեսքով, նաև պատրաստում էին շոկոլադի լիկյոր, որը լինում էր կակաոյի կարագից կամ կակաոյի շաքարից:

Հուլիսի 11-ը՝ որպես շոկոլադի միջազգային օր, ընդունվել է 1995 թ.-ին: Իսկ այն երկիրը, որը բոլորից շատ է կարևորել շոկոլադը, Ֆրանսիան է, հենց այնտեղ են առաջին անգամ նշել այս տոնը:

Փաստեր շոկոլադի օգտակարության մասին

  • Շոկոլադը օգտակար է սրտի համար: Այն մարդկանց մոտ, որոնք պարբերաբար շոկոլադ են օգտագործում, սրտային հիվանդությունների հավանականությունը կրճատվում է 37%: Շոկոլադը տղամարդկանց մոտ նվազեցնում է սրտամկանային ինֆարկտի վտանգը:
  • Շոկոլադի սիրահարները ավելի երկար են ապրում: Դա ապացուցելու հետազոտությունները շարունակվել են 60 տարի: Պարբերաբար շոկալադի օգտագործումը երկարեցնում է կյանքը մեկ տարով:
  • Շոկոլադի ոչ մեծ չափաբաժնի օգտագործումից հետո, մարդիկ ավելի լավ են կարողանում լուծել մաթեմատիկական խնդիրներ:
  • Բերանում շոկոլադի հալչելը ավելի մեծ և երկարատև հաճույք է պատճառում, քան թե համբուրվելը:
  • Շոկոլադը պարունակում է կոֆեին և թեոբրոմին, որոնք խթանում են Ձեր էներգիայի մակարդակին: Որքան ավելի մուգ է շոկոլադը, այնքան ավելի շատ էներգիա եք ստանում:
  • Շոկոլադը հազի համար բնական սիրոպ է:
  • Շոկոլադը, մասնավորապես դառը տեսակը, օգտակար է ատամների և լնդերի համար, ինչպես նշում են կանադացի ատամնաբույժները:
  • Սև շոկոլադը հագեցվածություն զգացում է տալիս և կանխում է քաշի ավելացումը:
  • Երբ տրամադրություն չունեք, սթրես եք ապրում, խորհուրդ է տրվում սև շոկոլադ օգտագործել: Այն կօգնի որոշակիորեն բարձրացնել տրամադրությունը:

Խորհուրդ է տրվում օգտագործել 70% և ավել կակաո պարունակող սև շոկոլադ:

Զգուշացում:

Շոկոլադի ոչ բոլոր տեսակներն են առողջարար: «Մուգ շոկոլադի մեկ սալիկը պարունակում է երկու անգամից ավելի շատ հակաօքսիդանտներ, քան կաթնային շոկոլադի մեկ սալիկը: Նաև մուգ շոկոլադը պարունակում է ավելի քիչ կալորիաներ, քան կաթնային շոկոլադը: Կաթնային շոկոլադը ավելի շատ է հագեցած ճարպերով և կալորիաներով, որովհետև այն կաթ է պարունակում: Նաև դրա ամեն ունկիի մեջ ավելի քիչ կակաո է պարունակվում (և այսպիսով ավելի քիչ հակաօքսիդանտներ)»,-բացատրում են Կալիֆորնիայի Գիտությունների Ակադեմիայի փորձագետները: Համոզված լինելու համար, որ լավ բան եք ուտում, միշտ ընտրեք մուգ շոկոլադ, որն իրենից առնվազ 70% կակաո է ներկայացնում:

Ի՞նչ կարող է ասել շոկոլադը ձեր բնավորության մասին

Ըստ հետազոտողների` շոկոլադի հանդեպ ունեցած սերը կարող է պատմել մադու բնավորության մասին: Դա կախված է նրանից, թե ինչ տեսակի շոկոլադ եք դուք նախընտրում:
Կաթնային շոկոլադ նախընտրողները ուժեղ բնավորություն և կամքի մեծ ուժ ունեցող մարդիկ են: Այդ բնավորությունը կարող է անհանգստացնել և նույնիսկ վախեցնել ձեր զուգընկերոջը,սակայն լավ ճանաչելով ձեզ նրանք չեն կարող կանգնել ձեր հմայքի առաջ:
Սպիտակ շոկոլադի սիրահարները ավելի ռոմանտիկ են, երազում են իդեալական կյանքի, հանգիստ ընտանիքի և երջանիկ ամուսնության մասին: Տղամարդիկ հաճախ են նախընտրում նման կանանց:
Սև շոկոլադ նախընտրողները սիրում են արկածներ և խենթություններ: Նրանց գործողությունները դժվար է կանխագուշակել: Այդ գործողությունները կարող են զարմացնել հակառակ սեռին, սակայն հենց դրա համար էլ նրանք սիրում են ձեզ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*

code

Pin It on Pinterest

Поделитесь если понравилось!

Пусть Ваши друзья тоже узнают!