Թեյ. Թեյի օգտակար հատկությունները

Թեյ. Թեյի օգտակար հատկությունները

Աշխարհի ամենահին ըմպելիքը` թեյը, խորհրդանշում է իմաստություն, հարմարավետություն և ընտանեկան ջերմություն:

Եվրոպայում թեյի մասին իմացել են 1517 թվականից, այն որպես նվեր՝ մատուցվել է Պորտուգալիայի արքային, նրան հպատակ նավագնացների կողմից։ 100 տարի անց թեյը սկսեց ներմուծվել հոլանդական առևտրական նավերով։ 1664 թվականից թեյն ընդունվեց որպես արարողական ըմպելիք անգլիական արքունիքի կողմից։

Հայտնի է, որ չինացիներն են հայտնագործել թեյի բուժիչ հատկությունները և օգտագործել այն կենցաղում: Նրանք թեյը համարում էին տոնուսը բարձրացնող խմիչք, որը դադարեցնում էր ծերանալու պրոցեսները, վերականգնում էր երիտասարդությունը և կենսունակությունը, երկարացնում կյանքը: Այդ պատճառով էլ միայն ազնվականները կարող էին թեյ խմել, և նրանք երկար ժամանակ գաղտնի էին պահում թեյի մոգական հատկանիշները: Թեյի գիտական անվանումը Camellia Sinensis է:

Թեյի օգտակար հատկությունները

Բարձր խոլեստերին:

Հետազոտությունները պարզել են, որ սև թեյն իջեցնում է վատ խոլեստերինը: Վատ խոլեստերինի բարձր մակարդակի հետևանքով է առաջանում սրտի ինֆարկտը: Ապացուցված է, որ այն մարդիկ, ովքեր օրական խմում են 3-4 բաժակ սև թեյ, ավելի քիչ են հակված ինֆարկտի, քան նրանք, ովքեր թեյ չեն խմում:

Քաղցկեղ:

Բազմաթիվ գիտական հետազոտություններ պարզել են, որ թեյը հարուստ է այնպիսի պոլիֆենոլներով, ինչպիսին են կատեխինները (catechins), որոնք առկա են թեյի ֆլավոնոիդների մեջ, և որոնցով էլ պայմանավորված է թեյի հոտը: Թեյը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք թույլ չեն տալիս, որպեսզի զարգանա լյարդի, աղիների, հաստ աղիքի, երիկամի, կրծքի և թոքերի քաղցկեղը: Ալկալոիդները` թաննինը և կոֆեինը կասեցնում են քաղցկեղածին բջիջների առաջացումը:

Հակածերացման հատկություններ:

Ինչպես ապացուցել են չինացիները՝ թեյի մեջ առկա հակաօքսիդանտները դանդաղեցնում են օրգանիզմի ծերացման պրոցեսները: Դրանք թույլ չեն տալիս, որ ազատ ռադիկալներն օքսիդացման հետևանքով ազդեն արյան շրջանառության, մարսողական, շնչառական ֆունկցիաների և նյարդային համակարգի վրա: Այս հակաօքսիդանտներն արդյունավետ կերպով չեզոքացնում են ազատ ռադիկալներին: Կանաչ թեյը կամ սպիտակ թեյը, որին ավելացնում են լիմոն կամ լիմոնի հյութ, շատ ավելի օգտակար է համարվում առողջության համար: Թեյը նաև թույլ չի տալիս, որպեսզի տարիքի հետ ի հայտ գան մակուլոդիստոֆիան, տեսողական խնդիրներ, մկանների թուլացում և այլ խնդիրներ:

Դեպրեսիա և հոգնածություն:

Թեյը մեծ հակադեպրեսանտ է և էներգիայի աղբյուր: Ալկալոիդները` թաննինը և կոֆեինն, արդյունավետ, արագ տոնուսը բարձրացնող բնական միջոցներ են: Թեյը վերացնում է հոգնածությունը, թարմացնում է ուղեղը և հավասարակշռում տրամադրությունը: Եթե ցանկանում եք վանել քունը, ապա մի հապաղեք և խմեք մեկ բաժակ թեյ: Թեյի մեջ առկա L-Theanine ամինաթթուն ավելացնում է ուղեղի զգոնությունը:

Լնդեր և ատամներ:

Թաննինը տտիպ հատկություն ունի, և, եթե թեյը խմում են առանց շաքարի, այն չեզոքացնում է բերանի խոռոչում գտնվող թթուները, ոչնչացնում միկրոբները: Թեյը թույլ չի տալիս նաև, որ լնդերը թուլանան, հեռանան ատամներից:

Շաքարախտ և մարսողություն:

Թեյն արագացնում է մարսողությունը, որի հետևանքով արյան մեջ շաքարի մակարդակն իջնում է: Նման կերպ այն էներգիա է քաղում և օգնում շաքարախտով հիվանդներին:

Զգուշացում:

Թեյը կարող է օրգանիզմի համար կախվածություն ստեղծել: Այն մարդիկ, ովքեր սովորության համաձայն՝ օրական խմում են 4-5 բաժակ թեյ, թեյի բացակայության դեպքում զգում են թուլություն, էներգիայի պակաս: Թեյն առաջացնում է նաև թթվայնություն: Թեյի մեջ առկա թանինը և կոֆեինը կարող են վնասել լյարդը և թոքերը: Թեյի այս վնասակար ազդեցությունը կարելի է նվազեցնել նրան ավելացնելով լիմոն, լիմոնի հյութ կամ կաթ: Թեյը նաև սպանում է ախորժակը: Քնելուց առաջ չպետք է թեյ խմել, քանի որ այն կառաջացնի անքնություն և գլխացավ: Հիշեցնենք, որ լանչից կամ ճաշից հետո խորհուրդ չի տրվում թեյ խմել, քանի որ այն դանդաղեցնում է մարսողությունը:

Չի կարելի թեյ խմել դատարկ ստամոքսին: Չինացիներն ասում են, որ եթե դատարկ ստամոքսին թեյ խմեք, ապա այն, ընկնելով օրգանիզմ, իր սառը բնույթով կարող է սառեցնել ստամոքսն ու փայծաղը, ինչը նման է «տուն գայլի ներխուժմանը»:

Չի կարելի եռման թեյ խմել, քանի որ դա կարող է գրգռել կոկորդը, կերակրափողն ու ստամոքսը: Եթե եռման թեյ ու կերակուր օգտագործելը երկարաձգվի, ապա թվարկված օրգաններում հիվանդագին փոփոխություններ կառաջանան: Այդ խնդրով զբաղվող բժիշկներն ասում են, որ թեյի ջերմությունը չպիտի գերազանցի 550_ը:

Չի կարելի նաև սառը թեյ խմել: Եթե տաք կամ գոլ թեյն օրգանիզմը թարմացնում է, պայծառացնում գիտակցությունը, տեսողությունը սրում, աչքերը «բացում», ապա սառը թեյը տհաճ  ազդեցություն է ունենում: Օրգանիզմում սառնություն է առաջանում, ու լորձ է կուտակվում:

Շատ թունդ թեյ նույնպես չի կարելի օգտագործել: Տանինի մեծ խտությունն ու կոֆեինը կարող են անքնություն ու գլխացավ առաջացնել:

Չի կարելի թեյը երկար եփել: Եթե թեյի գույնը չափազանց երկար է թրմվում, ապա եթերայուղերն ու բազմաֆենոլները սկսում են «ինքնակամ» օքսիդանալ, թեյը կորցնում է  թափանցիկությունը, համային  որակներն ու բույրը: С և P վիտամինների օքսիդացման հետևանքով նվազում է բուժական նշանակությունը : Բացի այդ,  եթե թեյը երկար ժամանակ գտնվում  է տաքության մեջ, ապա վերածվում է մանրէների բազմացման  նպաստավոր միջավայրի:

Չի կարելի թեյը մի քանի անգամ թրմել: Սովորաբար 2-3-րդ անգամ օգտագործելու  դեպքում թեյախոտն արդեն բավարար քանակությամբ օգտակար նյութեր չի պարունակում:

Կատարվել է փորձ ու ստուգվել թեյի որակն ամեն եփելիս. առաջին անգամ թեյախոտից եփուկն  օգտակար նյութերի գրեթե կեսն իր մեջ է առնում, երկրորդ անգամ`35%-ը, երրորդ անգամ` 10%-ից պակաս: Իսկ եթե այն օգտագործվում է 4 և ավելի անգամ, ապա թեյից մնում են միայն վտանգավոր բաղադրիչները, քանի որ դրանք ամենավերջում են «հանձնվում»:

Ուտելուց անմիջապես առաջ չի կարելի թեյ խմել, քանի որ դրանից թուքն ավելի կջրիկանա: Դրանից ճաշն անհամ կթվա, ինչպես նաև տեղի կունենա մարսողական օրգանների կողմից պրոտեինի յուրացման նվազում: Իսկ եթե իսկույն թեյ խմելու պահանջ  ունեք, ապա խմեք ուտելուց գոնե կես ժամ առաջ:

Անմիջապես ուտելուց հետո նույնպես չի կարելի թեյ խմել, քանի որ ցանկացած ըմպելիք, այդ թվում`թեյը, անմիջապես ուտելուց հետո հանգեցնում է ստամոքսահյութի խտության նվազման ու ամբողջ մարսողական համակարգի աշխատանքի դանդաղեցման: Եթե կամենում եք անուշաբույր թեյ վայելել, ապա միայն մեկ ժամ անց:

Թեյով չի կարելի դեղ խմել: Թեյի մեջ լուծվող դաբաղանյութերը տրոհվելով տանին են անջատում և դժվարացնում յուրացումը: Դրա համար էլ ասում են, որ թեյը քայքայում է դեղը:

Երեկվա կամ նախորդ օրվա թեյը նույնպես վտանգավոր է, քանի որ ոչ միայն վիտամիններից զուրկ է, այլև մանրէների բազմացման համար  գերազանց միջավայր:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*

code

Pin It on Pinterest

Поделитесь если понравилось!

Пусть Ваши друзья тоже узнают!