Տղամարդու Գործարար Ոճ . . . Ինչպե՞ս Տպավորություն Գործել

Տղամարդիկ կարծում են, թե նորաձևությանը պետք է հետևեն միայն կանայք: Պարզապես ժամանակ առ ժամանակ պետք է հիշել հայտնի ասացվածքը՝ <Դիմավորում են՝ ըստ հագուստի, ճանապարհում՝ ըստ խելքի>:

Կյանքի յուրաքանչյուր իրավիճակ ունի իր ոճը, սակայն բոլորին միավորում է կարևոր ու պարզ մի սկզբունք՝ կոկիկություն ու մաքրություն:

Տղամարդու գործարար ոճ

Գոտի:
Հագուստի անփոխարինելի այս տարրը պետք է համապատասխանի ամբողջ կերպարին. գոտի պետք է աչք ծակի, նախընտրելի է, որ այն լինի պահպանողական գույնի: Ու ամենակարևորը, մի՛ կրեք գոտի և ձգակապեր (подтяжки) միաժամանակ:

Ժամացույց:
Այն պետք է լինի մեխանիկական, նախընտրելի է՝ սպիտակ թվատախտակով: Խուսափե՛ք ոսկե շղթաներից, թևնոցներից ու մատանիներից (բացառություն՝ ամուսնական մատանին), որպեսզի չփչացնեն գործարար ոճի ողջ տպավորությունը:

Գուլպաներ:
Մոռացե՛ք զվարճալի գունավորումները: Ամենահարմարը սև գուլպաներն են (բայց, իհարկե, ոչ բաց գույնի կոստյումի հետ): Կարելի է դրանք համադրել տաբատի կամ փողկապի գույնին: Հիշե՛ք, պետք է ընտրել երկար գուլպաներ, էթիկայի կանոնները արգելում են շրջապատին ցուցադրել ուժեղ, առնական ու մազոտ ոտքերը:

Կոշիկներ:
Առաջնահերթ պայման է, որպեսզի կոշիկները լինեն մաքուր: Անձրևային եղանակից հետո փողոցներ ցեխոտ են, ուստի Ձեզ մոտ կոշիկները մաքրելու համար նախատեսված սպունգ պահե՛ք: Կոշիկները պետք է անփայլ կաշվից լինեն, լաքապատ կոշիկները թողե՛ք երեկույթների համար:

Կոստյում:
Այն պետք է Ձեզ վրա նստի, ոչ թե կախվի: Լավ կոստյումը տարբերվում է ձևվածքով ու գործվածքի տեսակով: Բոլոր կտրվածքներն ու ճեղքերը պետք է փակ մնան, տաբատի ծալքերը պետք է լինեն հատակին ուղղահայաց, իսկ տաբատը պետք է հասնի մինչև կոշիկի կրունկի սկիզբը կամ կեսը: 

Վերնաշապիկ:
Այն գույնով պետք է համադրել կոստյումի և փողկապի հետ: Բացառություն կարող են լինել սև կամ առհասարակ մուգ գույնի վերնաշապիկները, բայց դրանք չեն համապատասխանում գործարար ոճին: Նախընտրելի է ավանդական գծավոր կամ վանդակավոր վերնաշապիկը, բայց ոչ գունագեղ ու շատ հաստ գծերով կամ մեծ վանդակներով: Ինչ վերաբերում է թևքերին, դրանք կարող են լինել ինչպես կոճակներով, այնպես էլ ճարմանդներով: Վերնաշապիկի թևքերը (բնականաբար՝ մաքուր) կոստյումի թևքերի տակից պետք է երևան մոտ 1 սմ: Կոստյումի հետ կարճ թևքերով վերնաշապիկ մի՛ հագեք:

Փողկապ:
Տղամարդու կոստյումի ամենավառ ատրիբուտը փողկապն է:  Ի դեպ, նախ պետք է ըտրել կոստյումը, հետո դրան հարմարեցնել փողկապ և վերջում միայն գտնել դրանց հարմար վերանաշապիկ: Փողկապը պետք է կարված լինի բնական գործվծքից, օրինակ՝ մետաքսից: Լավ փողկապը պետք է ձեռագործ լինի, այն կարելի է ստուգել փողկապի դարձերեսի կարի միջոցով, որը միացնում է կարված եզրերը: Այն պետք է սահող լինի: Եթե փողկապը կոպիտ է, ուրեմն այն մեքենայով է կարված: Փողկապի ծայրը պետք է հասնի գոտուն կամ կիսի այն: 

Բուրմունք:
Հաճելի բուրմունքը անհրաժեշտ է ոչ միայն կնոջը, այլ նաև տղամարդուն: Ընտրե՛ք նուրբ բուրմունք:

Եվ վերջապես, Դուք միշտ պետք  է ունենաք արժանի տեսք՝ արժանի այն հաստատությանը, որտեղ աշխատում եք, արժանի Ձեր սիրած կնոջը, ու գլխավորը՝ ինքներդ Ձեզ:  

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*

code

Pin It on Pinterest

Поделитесь если понравилось!

Пусть Ваши друзья тоже узнают!