ՎԱՐԴԱԿԱԿԱՉ TULIPA ТЮЛЬПАН

ՎԱՐԴԱԿԱԿԱՉ TULIPA ТЮЛЬПАН

Վարդակակաչ (լատ.՝ Tulipa), վարդակակաչ, շուշանազգիներին (Liliaceae) ընտանիքի սոխուկավոր բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Լատիներեն անվանումն առաջացել է պարսկերեն՝ toliban (տուրբան) բառից (այդպես են նրանք անվանում տղամարդու գլխի ծածկը՝ չալման): 

Հայտնի է, որպես դեկորատիվ բույս, գույություն ունեն վարդակակաչի շատ սորտեր և ձևեր։  17-րդ դարում Հոլանդիայում տեղի ունեցավ պահանջարկի բում այս բույսի նկատմամբ, հայտնի՝ վարդակակաչամանիա, որն ավարտվեց Հոլանդիայի ֆոնդային բորսայի կործանումից հետո 1637 թվականին։

Ծաղկում է ապրիլ-հունիսին։ Խճճված վարդակակաչ Փոքր Կովկասի  բնաշխարհիկ է։ Հազվադեպ հանդիպող, գեղագարդիչ տեսակ է։ Հայտնաբերվել է միայն Սյունիքի մարզում՝ 1700-1800 (2000)մ բարձրություններում։ Աճում է անտառեզրերին, խոտածածկ խոնավ լանջերին, ենթալպյան և ալպյան մարգագետիններում։ Միակ վարդակակաչ է Կովկասում, որ ունի ցիտրուսի նուրբ հոտ։ Սոսնովսկու վարդակակաչ Հայաստանի բնաշխարհիկ է։ Հանդիպում է միայն Սյունիքի մարզում (1500-2500 մ բարձրություններում)։ Աճում է ժայռերի, փլվածքների, խոշոր քարերի արանքում, գիհու և կաղնու նոսրանտառներում։ Ծաղկում է ապրիլի վերջ-մայիսի սկգբներին։ Ֆլորենսկու վարդակակաչ ևս հանդիպում է նույն մարզում (400- 1200 մ բարձրություններում)։ Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների չոր, քարքարոտ լանջերին կամ գիհու նոսրանտառներում։ Ծաղկում է ապրիլի վերջին։ Չորադիմացկուն է։ ՀՀ  գրեթե բոլոր մարզերում տարածված են։

Տեսակներ

Հայտնի է 80 (այլ տվյալներով՝ 140):

Մեր հանրապետության տարածքում հանդիպում է վարդակակաչի 7 տեսակ՝

Վ. խճճված (Tulipa confusa Gabrieljan) Զանգեզուր, Մեղրի Կարմիր գիրք

Վ. Սոսնովսկու (Tulipa sosnowskyi Achv. & Mirzoeva) Զանգեզուր, Մեղրի Կարմիր գիրք

Վ. Ֆլորենսկու (Tulipa florenskyi Woronow) Զանգեզուր, Մեղրի Կարմիր գիրք

Վ. Յուլիայի (Tulipa julia K. Koch) Շիրակ, Արագած, Լոռի, Ապարան, Սևան, Գեղամա, Երևան, Վայք, Զանգեզուր

Վ. կաղզվանյան (Tulipa kaghyzmanica Fomin) Արաիլեռ

Վ. անտառային (Tulipa sylvestris L.) Տավուշ Կարմիր գիրք

Վ. երկծաղիկ (Tulipa biflora Pall.) Երևան, Վայք, Զանգեզուր, Մեղրի

Վարդակակաչները լավ աճում ու փարթամորեն ծաղկում են փտած գոմաղբով պարարտացրած թեթև կավաավազային հողերում։ Այդ նպատակով մեկ քառակուսի մետրին սովորաբար տրվում Է 15-20 կգ գոմաղբ խառնած 50-100 գ սուպերֆոսֆատի հետ։ Հողի մշակությունը անհրաժեշտ Է կատարել 20 սմ-ից, ոչ պակաս խորությամբ։ Սոխուկները բաց գրունտում տնկում են օգոստոսի երկրորդ կեսից մինչև սեպտեմբերի երկրորդ կեսը։

Ելնելով տարբեր սորտերի կենսաբանական առանձնահատկություններից, սոխուկները պետք է տնկել մեկը մյուսից 15-25 սմ հեռավորության վրա։

Հաշվի առնելով հողի կազմությունը և սոխուկների վաղ կամ ուշ ծաղկումը, տնկման խորությունը սահմանվում է 8-15 սմ։ Ուշ ծաղկող սոխուկները սովորաբար ավելի խորն են տնկում, քան վաղ ծաղկողները։ Մանր սոխուկները, տորոնք դեռ ծաղկաման ենթակա չեն, տնկում են 4-8 սմ խորությամբ և 5-10 սմ միջբուսային տարածությամբ։ Մինչև վարդակակաչների ծաղկումը, անհրաժեշտ է կատարել մեկից֊երկու օժանդակ սնուցում, յուրաքանչյուր քառակուսի մետրին 10 սուպերֆոսֆատի և 5-ական գ․ կալիումական աղի ու ամոնիակային սելիտրայի Հաշվով։ Առաջին օժանգակ սնուցումը տրվում է, երբ բույսը հասնում է 3-5սմ բարձրության։ Երկրորդ սնուցումը տրվում է կոկոնների կազմակերպման նախօրյակին, հիմնականում օգտագործելով խոշոր եղջերավոր անասունների գոմաղբից պատրաստված կոյաջուր, որը նախօրոք նոսրացնում են 1:4 հարաբերությամբ, խառնելով ջրի հետ։ Այդ խառնուրդի ամեն 1 դույլին ավելացնում են 10գ սուպերֆոսֆատ և 5գ կալիումական աղ։

Մինչև ծաղկումը պլանտացիան պետք է լավ քաղհանել, հողը փխրեցնել և ձեռքով զգուշությամբ հեռացնել սոխուկների կողքին աճած մոլախոտերը։ Եթե հողը չոր է, անհրաժեշտ է անպայման ոռոգել 1-2 անգամ։

Ծաղկումից հետո ընդհանրապես պլանտացիան ջրելու կարիք չկա, քանի որ այդ ժամանակամիջոցում սկսվում է սոխուկների հասունացման բուռն պրոցեսը և սկսում են ձևավորվել ծաղկաբողբոջները։ Ինչպես հայտնի է, զարգացման այս փուլում պահանջվում է սակավ խոնավություն։ Սակայն մեր պայմաններում երբեմն ոռոգման կարիք է զգացվում, քանի որ այդ ժամանակ եղանակը խիստ չորային է, անձրևներ չեն լինում և օդի ջերմաստիճանը խիստ բարձր է։

Հողից սոխուկները կարելի է հանել ամեն տարի կամ 2-3 տարին մեկ անգամ։ Երբ բույսի տերևները սկսում են դեղնել, չորանալ, որը տեղի է ունենում մոտավորապես հուլիս ամսին, անհրաժեշտ է սոխուկները հանել հողից, չորացնել ստվերում, որից հետո մաքրել չորացած տերևների և արմատների մնացորդսերից։ Այնուհետև տեսակավորելով ըստ մեծության և որակի, դասավորել արկղերում և պահեստավորել սառը նկուղներում, ուր սոխուկները մնում են մինչև տնկումը, այսինքն օգոստոսի երկրորդ կեսը կամ սեպտեմբերի վերջերը։

Վարդակակաչը բազմացվում է սոխուկներով և սերմ երով։ Սովորաբար յուրաքանչյուր մայր սոխուկ տալիս է 3-10 փոքրիկ սոխուկներ։ Դա կախված է սորտերից և ագրոտեխնիկայից։

Սերմերով բազմացումը կատարվում է միմիայն նոր սորտեր ստանալու նպատակով։ Ցանքը կատարվում է սերմնահավաքից անմիջապես հետո, ուղղակի գրունտում, մարգերի մեջ կամ ցանքարկղերում։ Ցանքից ստացված բույսերը ծաղկում են 4-5-րդ տարում։ Որոշ դեպքերում ծաղկումը մի քիչ երկարաձգվում է։

Վարդակակաչները ամենավաղ ծաղկող բույսերի մեջ առանձնահապտուկ տեղ են գրավում։ Որոշ սորտեր ջերմատներում կարող են ծաղկել նույնիսկ դեկտեմբեր ամսին։ Օրինակ Կրատերը կարմիր նարնջագույն, Դյուկը կարմիր, Պրեզերպինան կարմիր բալագույն ծաղիկներով և այլն։

Վարդակակաչների Վաղծաղկեցման տեխնիկան նույնն է, ինչ որ հակինթինր և նարգեսինը։ Սոխուկների տնկումը կատարվում է օգոստոսի վերջերից և փոքր ընդմիջումներով տևում մինչև հոկտեմբեր։ 11-ից 13 սմ-անոց յուրաքանչյուր թաղարի մեջ սովորաբար տնկում են 3-5 հատ առողջ, խոշոր սոխուկներ։ Պետք է օգտագործել հիմնականում փափուկ ավազախառն հողախառնուրդ։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*

code

Pin It on Pinterest

Поделитесь если понравилось!

Пусть Ваши друзья тоже узнают!